Հայոց Եկեղեցու պատմություն՚ առարկայի դասագրքի առաջին տարվա հրատարակությունը`տեսողության խնդիրներ ունեցող աշակերտների համար

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը նախաձեռնել էր ՙՀայոց Եկեղեցու պատմություն՚ առարկայի դասագրքերի բրալյան տարբերակի վերածման և հրատարակման ծրագիր, որի իրականացումը ստանձնել էր Հայաստանի Աստվածաշնչային ընկերությունը:
Նոյեմբերի 14-ինª կույրերի միջազգային օրվա առիթով, Երևանի տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցում տեղի ունեցավ օրվան նվիրված միջոցառում, որի ընթացքում ներկայացվեց ՙՀայոց Եկեղեցու պատմություն՚ առարկայի 5-րդ դասարանի դասագրքի բրալյան տարբերակը:
Միջոցառման ընթացքում մասնակիցներին ողջունեց և Վեհափառ Հայրապետի օրհնությունը փոխանցեց Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Գերաշնորհ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, ով նաև Հայաստանի աստվածաշնչային ընկերության հոգաբարձուների խորհրդի նախագահն է: Սրբազան Հայրը բարձր գնահատեց կազմակերպիչների նախաձեռնությունըª շեշտելով վերջինիս հրատապությունը հասարակության հատուկ ուշադրության կարիք ունեցող հատվածի համար:
Հանդիսությանը ներկա էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի, ՀՀ Կրթության և գիտության նախարարության և Հայաստանի Աստվածաշնչային ընկերության ներկայացուցիչներ:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է շարունակել ՙՀայոց Եկեղեցու պատմություն՚ առարկայի մնացյալ դասարանների դասագրքերի հրատարակությունը բրալյան տարբերակով: